Երեւանում այսօրվանից սահմանվել է 60 կմ/ժ արագությամբ երթևեկություն

16

Այսօրվանից Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը սսահմանվում է 60 կմ/ժ:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

Իսակովի պողոտա
Թբիլիսյան խճուղի
Մոնթե Մելքոնյան փողոց
Աճառյան փողոց
Դավիթ-Բեկի փողոց
Մյասնիկյան պողոտա
Սարալանջի պողոտա
Աշտարակի խճուղի: