Այս տարի հիմնանորոգում ենք 11 մանկապարտեզ, ևս այդքանի նորոգումը կսկսվի առաջիկայում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դրանք իրենց կառուցման օրից՝ մի քանի տասնամյակ ի վեր, չեն վերանորոգվել: Հետևում ենք, որ նորոգման արդյունքում լավագույն պայմաններն ստեղծվեն մեր երեխաների համար»,- նշել է նա:














