@bagramyan26 տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է ուղևորվել դեպի Բաքու։
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունթազիրը հայտնում է, որ Երևանից ժամանած մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում։ Լուրը հաստատվում է նաև Flightradar-ի տված տվյալները։
Ըստ ալիքի, միգուցե գերիների փոխանակում է տեղի ունենում։ Պաշտոնական տեղեկատվություն այս մասին դեռևս չկա։












