Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են

19

Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,- տեղեկացրել է նա: