Երևանի և Բաքվի միջև երկխոսության հիմքում դրված են Ադրբեջանի առաջարկած սկզբունքները

214

Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության հիմքում դրված են հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ «Հայաստանը կառուցողական է արձագանքել այդ առաջարկություններին»։

«Երկխոսության հիմքերը Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար, ինչպես նաև ընդհանուր առմամբ Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին»,- ասել Է դիվանագետը։