Երևան-Սոչի և Երևան-Եկատերինբուրգ չվերթներից ոչ բոլորը կկարողանան օգտվել

9

Հայաստանից Ռուսաստան սպասվում է ևս երկու չվերթ, որոնցից մեկը`Սոչիի ուղղությամբ, իսկ մյուսը` Եկատերինբուրգի։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Երևան-Սոչի թռիչքը նախատեսված է հուլիսի 17-ին, իսկ Երևան-Եկատերինբուրգը` հուլիսի 19-ին։ Երկու չվերթերի ժամերն էլ դեռ ճշտվում են։

Երևան-Սոչի չվերթից կարող են օգտվել միայն Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի մարզի, Ռոստովի մարզի, Կալմիկիայի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Վոլգոգրադի մարզի, Կարաչայ-Չերքեզական Հանրապետության, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։

Երևան-Եկատերինբուրգ չվերթը նախատեսված է Սվերդլովսկի մարզի, Չելյաբինսկի մարզի, Կուրգանի մարզի, Տյումենի մարզի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի Հանրապետության, Խանտի Մանսիսկի ինքնավար շրջանի, Կոմի Հանրապետության, Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի բնակիչների համար:

Գրանցվելու համար պետք է գրանցվել այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։