Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելի է դարձել. Թշնամին ռազմավարական նշանակության բարձունքներ է վերցրել

235

Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելի է դարձել, թշնամին ռազմավարական նշանակության բարձունքներ է վերցրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ հակառակորդին երեկ հաջողվեց դիրքերի առաջխաղացում ապահովել, ինչպես նաև վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող երկու բարձունք, ինչի հետևանքով Երևան-Գորիս ավտոմայրուղին խոցելիության տիրույթում է հայտնվում։

Նահապետյանը նշեց, որ թշնամին այս պահին իր առջև դրված խնդիրը լուծել է։ Այն է՝ եթե Ադրբեջանը Սյունիքի դեմ լայնածավալ գործողություններ սկսի, ապա այդ մայրուղով, որն, ընդ որում, միակ մայրուղին է, դեպի Սյունիք շարժվող զինտեխնիկան ու շարասյունը խոցելի են դառնալու։