Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երերույքի տաճարն իր պատմական ու ճարտարապետական բացառիկ արժեքով, շերտագրությամբ, անխաթար միջավայրով ու Անիպեմզա վաղ խորհրդային շրջանի պահպանված քաղաքային միջավայր ունեցող ավանով ունի բոլոր հնարավորություններն՝ ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում։ Ինչը կխթանի վաղ միջնադարյան հոգևոր ճարտարապետական ժառանգությամբ ու վաղ խորհրդային շրջանի քաղաքաշինությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների այցելությունը՝ այդ կերպ կբարելավենք ավանի քաղաքաստեղծ գործոնի՝ քարհանքի շահագործումը դադարերեցնելուց հետո բնակավայրի ծանր տնտեսական կացությունը»։














