Երասխի հատվածում էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է ականանետեր. Wargonzo

229

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է ականանետեր: Այս մասին հայտնում են Wargonzo նախագիծը` հղում անելով առաջնագծում իր աղբյուրներին:

«Նախիջեւանի հետ շփման գծի առանձին վայրերում հարակից գյուղերի բնակիչները նույնիսկ լսել են ավելի ծանր զինամթերքի, հնարավոր է՝ ականների պայթյունները»,- գրում է Wargonzo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: