Մինչև հիմա չգիտենք իր գտնվելու վայրը․ Երանոսյանը «դավաճանների» գործի հետ կապ ունի՞

9
Լևոն Երանոսյան

ArmDaily.am-ը գրում է․

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երանոսյանը ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում:

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը նշել է, որ ինքը նույնպես փորձում է ճշտել, թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկությունը, թե որտեղ է Երանոսյանը, սակայն դեռ չի հաջողվում։

«Գիշերը մեր իմանալով դիմակավորված անձինք ինչ-որ տեղից ձերբակալել են կամ բերման են ենթարկել ու մենք մինչև հիմա չենք կարողանում պարզել իր գտնվելու վայրը։ Մեզ հետ որևէ քննչական մարմնից չեն կապվել»։

Նա նաև ասաց, որ չի կարող որևէ կերպ մեկնաբանել Երանոսյանի կապը՝ «դավաճանության» գործի հետ, քանի որ անգամ նրա գտնվելու վայրից տեղյակ չէ։