Խոզնավարում ադրբեջանցիները կանգնեցրել են կաթի մեքենայի վարորդին և ծխախոտ ուզել

44

Վաղատուրից գյուղ եկող կաթի մեքենայի վարորդը հայտնեց, որ ադրբեջանցիները կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասաց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, որը երեկ Խոզնավար համայնքում էր, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը,  համայքնապետը նշեց՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունի. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Վարո Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանեց. «Ռուսական «Վիլիս»-ը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»,- ասաց նա և հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան տվեց