«Խաղաղության երկխոսության» շրջանակներում այսպես կոչված հայ և ադրբեջանցի փորձագետները կհանդիպեն Մոսկվայում

80

Առաջիկայում Մոսկվայում սպասվում է ինչ-որ հայ և ադրբեջանցի այսպես կոչված փորձագետների հանդիպում «Խաղաղության երկխոսություն» հարթակի շրջանակներում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքվում ռուս և ադրբեջանցի փորձագետների հանդիպման ընթացքում։

Նշենք, որ նախորդ նմանատիպ հանդիպումը կրկին տեղի էր ունեցել Մոսկվայում հուլիսի 15-ին։