«Խաղաղության պայմանագրի» քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև․ ՌԴ ԱԳՆ

39
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ «խաղաղության պայմանագրի» քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։

«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ասելէ նա։