Խաղաղապահները հաստատել են Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

80
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է գերատեսչության տեղեկագրում: