Ռուս խաղաղապահներն Արցախում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում

50

ՌԴ խաղաղապահ զորակազմը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրից։

Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան, իսկ խաղաղապահների զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում տվյալ փաստի առիթով։