Ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունն Արցախի դեմ ահաբեկչական գործողությունների շարունակությունն է: «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նման գնահատական է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ վերլուծում ենք իրավիճակը՝ անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասել է նա։
Ավանեսյանի խոսքով` ամեն ինչ արվում է՝ հրադադարի ռեժիմի նման խախտումները հետագայում բացառելու համար:











