Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա. ՌԴ ԱԳՆ

21

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն: