Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախության կորուստը

70

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախության կորուստը, The National Interest հանդեսի համար հոդվածում գրում է ամերիկյան ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Մայքլ Ռուբինը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը և վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ փորձելով պահպանել իր ընտանիքի իշխանությունը»,- գրում է Ռուբինը:

Հոդվածագրի խոսով՝ Պուտինը վաղուց էր ցանկանում Խորհրդային միության փլուզումից հետո տարածաշրջան վերադարձնել ռուսական զորքերը՝ նշելով, որ «չնայած ռուսական զորքերը շատ արագ են մտնում, նրանք հազվադեպ են դուրս գալիս»։

«Թուրքական զորքերը նույնպես դժվար, թե լքեն Ադրբեջանը, քանի որ Հայաստանի տարածքով ստեղծվելիք միջանցքը Թուրքիային հնարավորություն է տալիս իրականացնել Էրդողանի բաղձալի հավակնություններից մեկը՝ Թուրքիային մշակութային, տնտեսական ու քաղաքական կապերով կապել Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ»,- գրում է նա:

Ռուբինը նշում է, որ այս գաղափարախոսությունը կոչվում է պանթյուրքիզմ, որի իրականացման ճանապարհին երկու խոչընդոտ կարող էր լինել՝ Հայաստանը և Վրաստանը, քանի որ երկու պետություններն ընկած էին Թուրքիայի և մյուս երկրների միջև, որոնք պետք է միավորվեին պանթուրքական դրոշի ներքո։

Թարգմանությունը` tert.am-ի։