Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա քննարկել չի կարելի, այդ թեմայի քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրացում բերում է հզոր լիցքաթափման, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդեւը:
«Միանգամայն ակնհայտ է այսօր բոլորին, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն իսկապես լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրացում հանգեցնում է նրան, որ առաջանում է հզոր լիցքահանում», – ասել է նա ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեդվեդեւը նաեւ նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում քննարկումներ են ընթանում»: «Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին չգիտես ինչու ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում դա հենց այդպես է։ Ուստի կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է հետ մղել ապահայի շրջան», – վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավարը։











