Նոր իշխանության գալու դեպքում Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններից Հայաստանի հրաժարվելն ինքնասպանություն կլինի

41
Վլադիմիր Պուտին
Եթե նոր իշխանությունների գալու դեպքում Երևանը հրաժարվի Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններից, դա ինքնասպանություն կլինի, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա ինքնասպանություն կլինի», – հայտարարել է Պուտինը՝ «Ռոսիա -24»-ին տված հարցազրույցում:
«Իհարկե, յուրաքանչյուրի գործն է հետևել կամ չհետևել ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց, նորից եմ կրկնում, սա հսկայական սխալ կլինի: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա», – ասել է նա: