Այսօր «Wizz Аir» ավիաընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք ՀՀ-ում բազայի հիմնման ու ավիաթռիչքների վերակազմակերպման հարցը, ԱԺ-ում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում՝ կախված իրավիճակից և դրա գնահատականից, բայց այս փուլում մեր նախնկան պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից», – ասաց Ավինյանը։














