Wikileaks-ը կիբերհարձակման է ենթարկվել

8

Wikileaks կայքը ենթարկվել է կիբերհարձակման` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 100 հազարից ավելի նոր փաստաթղթեր գաղտնազերծելուց հետո:

Կազմակերպությունը փաստաթղթերը սկսել է տարածել հինգշաբթի օրվանից: Կազմակերպությունը դեռևս երեկ երեկոյան Twitter-ի իր ցանցում գրել է, որ իրեց կայքը մեծ հարձակումների տակ է գտնվում: Նշենք, որ հրապարակված նյութերը տեղեկություններ էին պարունակում ամերիկացի դիվանագետների աշխատանքի վերաբերյալ հատկապես Հունգարիայում, Եգիպտոսում, Չինաստանում և շատ այլ երկրներում, ինչպես նաև գաղտնազերծվել են աղբյուրների անունները: Անգլիական զլմ-ների փոխանցմամբ այդ 100 հազար փաստաթղթերը 250 հազար միայն մի մասն են կազմում: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խստագույնս քննադատել է կայքի այս քայլը և նշել, որ դրանով իսկ հարված է հասցվում ոչ միայն իրենց դիվանագիտական ջանքերի վրա, որ փորձում են հաստատել մի շարք երկրների հետ որոշ խնդիրներ լուծելու հարցում, այլև կոնկրետ մարդկանց է վտանգի ենթարկում: