WikiLeaks. Սահակաշվիլին հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ

11

WikiLeaks կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ դիվանագիտական հեռագրերը։ Այս անգամ կայքը հրապարակել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի միջև տեղի ունեցած զրույցի մանրամասները։

Հաղորդագրության մեջ ասվում է, Սաակաշվիլին և ԱՄՆ-ի պաշտոնյան քննարկել են Վրաստանում տիրող ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանային հարցերին:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական մերձեցմանը: Սաակաշվիլին դա որակել է որպես դրական քայլ և հույս հայտնել, որ դրա շնորհիվ Հայաստանը կարող է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց. «Մենք ակնկալիքներ չունենք, որ ադրբեջանական կողմը կարող է կարճաժամկետ մտավախություններ ունենալ, սակայն ադրբեջանցիները կարող են երկարաժամկետ հեռանկարում գործընթացը տեսնել հարաբերություննների բարելավման մեջ»։

Քեյդենանուն համաձայնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրականորեն ազդել ողջ Հարավային Կովկասի տնտեսական զարգացման վրա։