Վաշինգտոնում տեղի է ունեցել Սալիվան-Միրզոյան-Բայրամով հանդիպումը

82

Հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA-ին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հիմնական ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
«Հանդիպմանը մասնակցել է նաև Արարատ Միրզոյանը»,- գրել է կայքը՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի տեղեկատվությունը։