Վրաստանը երկիր մուտք գործելու նոր կանոններ է սահմանում

10

Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող արտասահմանցիները պետք է իրենց մոտ ունենան 72-ժամյա ՊՇՌ-թեսթի արդյունք: Այս մասին ճեպազույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է sputnik-georgia.ru-ն:

Նրա խոսքով՝ այդ միջոցն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու և իրավիճակը հսկելու համար:

Վրաստան առանց պայմանների իրավունք ունեն մուտք գործել միայն 5 երկրի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները, կրկին կարանտին անցնելու պայմանով:

Այս փուլում կթույլատրվի նաև ևս 13 երկրների քաղաքացիների մուտքը: Այս երկրներն են Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան, Իսլանդիան և Կիպրոսը: Այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուց հետո իրենց հաշվին կարանտին պետք է անցնեն: Համակարգող խորհրդի որոշմամբ այժմ կարանտինի ժամկետը 12-ից դարձել է 8 օր: