Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը համավարակի պայմաններ: Նոր ցանկը ներառում է 12 երկիր` 14-ի փոխարեն: ԵՄ-ի անվտանգ երկրների նոր ցուցակը լքել են Սերբիան և Չեռնոգորիան, հայտնում է «Ալիք մեդիան»:
Նորացված ցանկում Եվրամիության խորհուրդը կողմ է, որ սահմանները բացվեն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ:
Անվտանգ երկիր է համարվում նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկիրն ինքը բացի սահմանները ԵՄ-ի հետ:














