Վրաստանում կորոնավիրուսը մոլեգնում է․ ռեկորդային թվով դեպքեր՝ մեկ օրում

Կորոնավիրուս
Նախորդ օրվա տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 227 նոր դեպք. սա համաճարակի սկզբից ի վեր երկրում ռեկորդային ցուցանիշ է:
 
StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 4140 է, որից 2317-ն այսօրվա դրությամբ ակտիվ դեպքեր են:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 69 պացիենտ, մեկ մարդ մահացել է: Մահվան ընդհանուր թիվը հասել է 24-ի:
 
 
Ներկայումս կարանտինում գտնվում է 5 390 մարդ: