Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ կա

58
Վրաստան կորոնավիրուս
Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ ավելացել է։ Այսօրվա դրությամբ դեպքերն ավելացել են 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել է 1 369 մարդ, մահացել է 19-ը։
 
Կարանտինի մեջ է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: