Վրաստանում այսուհետ կարելի է անցկացնել բացօթյա սոցիալական միջոցառումներ, պայմանով, որ քաղաքացիները պետք է հետևեն կանոններին: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան:
«Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այս կանրգավորումների թուլացման համար: Բայց այս դեպքում ևս պետք է չափավոր լինել: Տոնական միջոցառումներ և համերգներ կարող են անցկացվել բաց երկնքի տակ: Գիտեմ, որ սա շատ կարևոր էր մի շարք մարդկանց և աշխատողների համար»,- ասել է Թուրնավան:














