Վրաստանն ու Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին, բայց ոչ վաղը․ Ստոլտենբերգ

35

Վրաստանն ու Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին, սակայն դա տեղի չունենա վաղը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հավելելով, որ մոտ ապագայում այս հարցը կարող է լուծվել։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Ջորջթաունի համալսարանի եւ Բրուքինգսի ինստիտուտի համատեղ միջոցառման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ դա՝ Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը, վաղը տեղի չունենա, սակայն նրանք կմիանան»,- ասել է նա՝ հավելելով, որ անդամակցության գործընթացի վրա չպետք է այլ պետություններ ազդեն, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանը։

Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ դաշինքը պետք է ավելացնի աջակցությունը, որը հատկացվում է Կիեւին ու Թբիլիսիին, եւ պետք է ամրապնդի համագործակցությունը նրանց հետ։