Վրաստանն ու ԱՄՆ-ն պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն

34

ԱՄՆ-ն և Վրաստանը կստորագրեն համաձայնագիր, որի նպատակն է ավելացնել Վրաստանի պաշտպանական եւ զսպման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը կկայանա ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Վրաստան այցի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է։

Վրացական ռազմական գերատեսչությունը նաեւ տեղեկացնում է, որ Թբիլիսիում Պենտագոնի ղեկավարին դիմավորել է Վրաստանի Պնախարար Ջեւանշիր Բուրչուլաձեն։