Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին նշվում է E-gov.am կայքում, որտեղ տեղադրված է Նիկոլ Փաշինյանը որոշումը՝ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության` ՀՀ կատարելիք պաշտոնական այցի մասին»:
Կայքից տեղեկանում ենք, որ Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի տեղի կունենա 2021 թվականի մայիսի 12-ին:
Այցի ծրագրային մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղարիբաշվիլին Բաքվում էր և հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։