Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

16
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությանը:

Երկրի ԱԳ-ն պնդում է, որ հոդվածը պարունակում է բազմաթիվ անճշտություններ:

«Դժբախտաբար, ադրբեջանական կարծես թե լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է երկու երկրների համագործակցության խաթարմանը։