Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղ ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել: Վերջինս գյուղ էր եղել դեղձի գնելու համար:
Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից հայտնում են, որ Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Վերջինս տեղափոխվել է Բոչորիշվիլիի կլինիկա:
Չումլակի գյուղում աշխատում են համաճարակաբանները, ովքեր փորձում են պարզել վարորդի հնարավոր բոլոր կապերը տեղի բնակիչների հետ: Փորձագետները կարծում են, որ սա ներմուծված դեպք է, և վարակի նախնական աղբյուրը հաստատելն, ըստ էության, անհնար է:














