Վրաստանի նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

9

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նախօրեից սկսված լարվածությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, շատ կարեւոր է պահպանել միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը մեր ռեգիոնում կարեւոր է Վրաստանի, ինչպես նաեւ մեր բարեկամ երկրներ Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման համար»,- ասված է Զուրաբիշվիլու հայտարարությունում։ Նա հույս է հայտնել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը ճիշտ ժամանակին եւ հետագա սրացումը իրադրության կկանխվի՝ խաղաղ բանակցությունների միջոցով։