Ողբերգական դեպք «Նոյեմբերյան» ԲԿ-ում․ նորածին աղջիկը մահացել է․ նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում

52

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։

Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում է բժիշկներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը։