Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որեւէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել ենք կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257, իսկ երեկ՝ 295:
«Ճիշտ է, թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդը օրը՝ 4135: Հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում թեստերի օրական թիվը 3000-ի չի հասել: Այնուամենայնիվ միտումն անհանգստացնող է»,-ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որեւէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Բնականաբար, օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չի, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում»: