Ոստիկանները մայիսին 6 մլն դոլար պարգևավճար են ստացել

603

Ոստիկանությունում մայիսին ավելի քան 3.1 մլրդ դրամ՝ ավելի քան 6 մլն դոլար պարգևավճար են ստացել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Մայիսի ընթացքում ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711,7 մլն դրամ (1,5 մլն դոլար), ինչպես նաև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2,41 մլրդ դրամ (ավելի քան 4,5 մլն դոլար) գումարներով», – ասվում է գերատեսչության պատասխանում։

Թե ոստիկանության քանի աշխատակից է պարգևատրում ստացել, հայտնի չէ։