Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նկարով հավեր են հայտնվել։ Իրազեկման ակցիան իրականացնում են «Ազատագրական» շարժման անդամները։ Նրանք հրապարակի մեջտեղում հավեր են բերել՝ Փաշինյանի ծաղրանկարով, ինչը, ըստ ակցիայի մասնակիցների, խորհրդանշում է վախկոտությունը։ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց ազատագրվել վախերից և վախկոտներից։
«Ցավոք, երբ 2018թ այս իշխանությունները եկան, իրենք բոլորի մեջ սերմանեցին վախ, տեսանք, որ վախկոտները դարձան երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնող անձինք և հենց այդ վախկոտների ղեկավարմամբ էլ 2020թ ունեցանք պարտություն»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ վախկոտությունը ոչ մի լավ տեղ չի կարող տանել։












