Ոստիկանապետի քեֆը «հարամեցին»

13
Lragir.am-ը գրում է.

ԶԼՄ-ները երեկ երեկոյան «բռնացրել են» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնջույքի էր մասնակցում «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Լրագրողները հաշվել են մոտ երկու տասնյակ ծառայողական մեքենա, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող մեքենաներ:

Խնջույքի առիթը, ըստ ԶԼՄ-ների, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանի հայաստանյան այցն էր, ում տարել են հյուրասիրության`այն վերածելով մեծ ու աղմկոտ տոնախմբության:

Տեղում ԶԼՄ-ների ներկայությունը տեսնելով՝ ոստիկանապետը հեռացել է:

Չմոռանանք, որ վերջերս աշխատանքից ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որդու հարսանիքի խնջույքի համար, որով նա փաստացի խախտել էր պարետատան կանոնները: Տվյալ դեպքում նույնպես առկա է այդ կանոնների խախտում: