«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հարց հնչեցրեց, թե ուր է պաշտպանության նախարարը, ապա հեգնեց` «թերևս Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում ճաշում է, ժամանակ չունի խորհրդարան գալ»: Պատգամավորը հիշեցրեց խորհրդարանի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնի խոսքերը, ըստ որի՝ սահմանն իդեալական կահավորված է:
«Որտե՞ղ էր մեր զինուժը, երբ 250 ադրբեջանցիներ 3,5 կմ հատում էին Հայաստանի սահմանը, ընդ որում՝ հատել են ճեմելով, առանց մեկ կրակոցի, վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջային ռեսուրսներից օգտվում է Գորիսը և էլի 9 բնակավայրեր: Սիսիանը և Գորիսը ուղիղ նշանակետերի տակ են, որտե՞ղ է եղել բանակը, երբ հովիվն է իրազեկել՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են մեր սահմանը»,-ասաց Զոհրաբյանը:











