Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը` GPS-ով սահմանագծում իրականացնելու համար

34
Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր։

Հասկանում ենք, որ այդ մասին նշում է պարունակվում եռակողմ հայտարարության 6-րդ կետում։
Սակայն չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների։
Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար»։