Որքան վնաս կրեց թշնամին ՀՀ ԶՈՒ կողմից «Օրբիտեր-3» ԱԹՍ-ի ոչնչացումից

12

Նախօրեին պաշտպանության բանակի հակաօդային ստորաբաժանումները խոցել էին հետախուզական թռիչք հակառակորդի «Օրբիտեր-3» տիպի անդօդաչու թռչող սարք։

Նշենք, որ «Օրբիտեր-3»-ն ամենախոշորն է իր չափերով Orbiter անօդաչուների ընտանիքում։ Այն ունի 30 կգ առավելագույն թռիչքային զանգված, թևերի բացվածքը 4.4 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թռիչքի տևողությունը՝ 7 ժամ, արագությունը՝ 55-103 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, շարժիչը՝ էլեկտրական, օգտակար բեռնվածությունը՝ 4 կգ։

«Օրբիտեր» տեսակի անօդաչու սարքեր շահագործում են Իսրայելը, Ադրբեջանը, Մեքսիկան, Լեհաստանը, Սերբիան, Իռլանդիան, Ուգանդան և Ֆինլանդիան։ «Օրբիտեր» ԱԹՍ-ների արժեքը մոտ 700 հազար դոլար է։