Որքան գումար է ծախսել ԲՀԿ-ական պատգամավորը կորոնավիրուսից բուժվելու համար

3
Ինչո՞ւ մենք մեր քաղաքացիներին բուժում չենք առաջարկում, իսկ օտարերկրացիներին առաջարկում ենք: ԱԺ-ի հատուկ նիստում նման հարցադրում արեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իմ գործընկերներից շատերը վարակվել են կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժում են ստացել, բայց առողջապահական համակարգը նրանց բուժումն անվճար չի կազմակերպել։

Զոհրաբյանը նշեց, որ տիկին Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք պարետատնից դեղորայք, բուժում առաջարկել են, պատասխանը բացասական է եղել:

Պատգամավորը նաև ասել է, որ իր բուժումն արժեցել է 400-500 հազար դրամ. «Պարետատնից զանգում և առաջարկում են ընդամենը սննդի փաթեթ»: