Որքան է հարստացել Կոտայքի մարզպետը պաշտոնը ստանձնելուց հետո

16
Ինչպես հայտնի է, պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հայտարարագրում են իրենց ունեցվածքը, պաշտոնի անցնելուց հետո ձեռք բերված գույքը և այլ միջոցները հանրությանը ներկայացնելու համար: Այսօր կներկայացնենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ունեցածքը:

2018 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Պետրոսյանն ունեցել է 2 բնակարան և մեկ հողամաս: Որպես շարժական գույք հայտարարագրել է 2004 թվականի արտադրության BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականին:

Ունեցել է 60000 դրամ արժողությասն բաժնեմաս և 300000 դրամի փոխառություն:

Նրա դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 588,228.00 դրամ: Նրա բնակարաններից մեկը գտնվում է Աբովյան քաղաքում, որը նա գնել է 2005 թվականին, իսկ մյուսը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում, որը ձեռք է բերել 2010 թվականին: Հողամասը ձեռք է բերել 2006 թվականին, գտնվում է Աբովյան քաղաքում:
2019 թվականի հայտարարգրում ներկայացված է, որ մարզպետնը 2,005.00 և 1,922,086.00 արժողության բանկային հաշիվներ:

Ունի 850,000. դրամ կանխիկ գումար:

Նրա եկամուտները կազմել են մոտ 65 մլն դրամ, որից 11,522,445. սրամը ստացել է որպես աշխատավարձ, 35,000,000. դրամը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից ստացած փոխառություններից, 17.8 մլնը` գույք վաճառելուց, 874,497 դրամը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունից:

Նրա կնոջ` Արմինե Պետրոսյանի անունով կա
223,214.30 դրամի բանկային հաշիվ, 250,000.00 կանխիկ գումար, 202,239.00 եկամուտ, որը ստացել է «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամում աշխատելիս: