Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելու և դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է 182 հազար 860 վարչական տույժ:
Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 82 միլիոն դրամ: Օգոստոսի 31-ի դրությամբ քաղաքացիները, փաստացի, վճարել են 12 մլն 320 հազար դրամ տուգանք: Հիշեցնենք, որ դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմում է 10 հազար դրամ:
Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ այս ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 108 որոշում, որոնցով տուգանքի չափը կազմել է 11 մլն 200 հազար դրամ։ Փաստացի՝ վճարվել է 200,000 դրամը։
Տեղեկացնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նշանակված է տուգանք` 100-250 հազար դրամ։
Այսպիսով, ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից տարածված տեղեկությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ լրատվական կայքերն այդ տեղեկությունը տարածել էին առանց դրա իսկությունը ստուգելու։














