Այսօր Սյունքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի Զինված ուժերի հետ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան ալիքում:
Թշնամին զոհ ունի: Ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Ի պատասխան` ռուսական զորքերը թիկունքից մոտեցել և շրջափակել են նրանց: ՀՀ ոստիկանությունը փակել է ճանապարհը:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրում է․
Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը: Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:
ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:










