Որոշ շրջանակներում հրճվանքի էլեմենտներ ենք նկատում, որ շուտով ադրբեջանցիների հետ գնալ-գալ, գրանտներ կլինեն

41

Համակեցությունը հանրագումարի մեջ այն խաղաղ համակեցություն է նշանակում, ագրեսիվ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատմաբան Հայկ Դեմոյանը:

«Թուրքիան վատ հարևան է, պատմական խնդիրներ կան, Ցեղասպանության հիշողության, մենք փորձել ենք հարաբերությունները կարգավորել, բայց եղել են նախապայմաններ, հիմա կարծես դրանք դուրս են եկել, Թուրքիայից հայտարարություններ ենք լսում: Հասարակության մեջ և ինտելեկտուալ որոշ շրջանակներում հրճվանքի էլեմենտներ ենք նկատում, որ շուտով ապաշրջափակում կլինի, ադրբեջանցիների հետ գնալ-գալ, գրանտներ կլինեն, թուրքական կողմից հետ»,- ասաց նա:

Դեմոյանը նշեց` սա այն նույն շրջանակն է, որը նախապատերազմական շրջանում համատեղ դրամաշնորհների ծրագրեր էր իրականացնում, որոնք բավական լուրջ ներդրում էին ընտանեկան և անձնական բյուջեներում: