Վարակաբանը ներկաայցրել է մի քանի նշաններ, որոնք ցույց են տալիս COVID-19 կորոնավիրուսի վարակի ավելի ծանր ձեւը: Այս մասին Express- ի հետ զրույցում պատմել է Լոնդոնի առաջատար հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների կլինիկական ղեկավար Քերոլին Հեմսլին:
Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ կորոնավիրուսի վարակը տարբեր կերպ են տանում՝ ոմանք ոչ մի ախտանիշ չեն ունենում, ոմանց էլ վերակենդանացման բաժանմունքում է բուժում պահանջվում։
«COVID-19-ի ամենամեծ սպառնալիքներից մեկը դրա հետեւանքների անկանխատեսելիությունն է: Որոշ մարդիկ անախտանիշ են հիվանդանում, իսկ մյուսները ենթարկվում են ճգնաժամի, որից նրանք երբեք չեն կարող վերականգնվել: Այս ծայրահեղությունների մեջտեղում է գտնվում կորոնավիրուսի վարակի նշանների հիմնական միջակայքը»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ COVID-19-ի ամենատարածված ազդանշանները այն ախտանիշներ են, որոնք գրիպ են հիշեցնում.
տենդ,
մկանային ցավ
գլխացավ,
հոգնածություն:
Շատ մարդկանց մոտ նաեւ նկատվում են շնչառական վարակների դասական նշաններ.
չոր հազ,
շնչառության հետ կապված խնդիրներ,
կոկորդի ցավ,
քթի փակվել:
«Մենք այժմ գիտենք նաեւ, որ COVID-19-ի մյուս նշանները կարող են լինել հոտի եւ համի կորուստն ու աղեստամոքսային տրակտի խանգարումները: Միաժամանակ, նոր վիրուսով վարակված մեծ թվով մարդկանց մոտ այս ախտանիշները չեն դիտարկվում»,- ասել է դոկտոր Հեմսլին:
Վարակաբանը նաեւ բացատրել է, որ թվարկված նշանները մտահոգության առիթ չեն հանդիսանում՝ դրանք վկայում են կորոնավիրուսի վարակի բավականին մեղմ ձեւի մասին:
Բայց կան մի քանի նշաններ, որոնք մատնանշում են հիվանդության ավելի ծանր ձեւը.
շնչարգելություն,
անընդհատ տենդ,
ցավ կրծքավանդակում,
գիտակցության մեջ խառնաշփոթ.
«Եթե դուք չեք կարող նախադասությունն ավարտել առանց շնչարգելության, կամ ձեր շնչառությունը հաճախանում է ֆիզիկական ուժի բացակայության պայմաններում, կամ ձեր սովորական ամենօրյա գործողությունները կատարելիս շնչարգելություն եք զգում, ապա անպայման պետք է դիմել բժշկական օգնության»,- խորհուրդ է տվել մասնագետը:
Ախտանիշների սրման արագությունը նույնպես կարող է վկայել ռեակցիայի լրջության մասին: Մասնագետի խոսքով՝ սովորաբար հիվանդության ծանր ձեւի ախտանիշները վատթարանում են մեկ շաբաթ անց, երբ օրգանիզմը ցուցաբերում է ուժեղացված իմունային պատասխան:














