Որոնք են աշխարհի ամենահզոր բանակները․ Global Firepower-ի զեկույցը

79

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։

Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։

Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։

Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավվելով իր դիրքը 2 հորիզոնականով։

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.

1 – ԱՄՆ

2 – Ռուսաստան

3 – Չինաստան

4 – Հնդկաստան

5 – Միացյալ Թագավորություն

6 – Հարավային Կորեա

7 – Պակիստան

8 – Ճապոնիա

9 – Ֆրանսիա

10 – Իտալիա